Հոկտեմբերի 30-ին, ժամը 16:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ, ներսում քաղաքացիներ կան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 13:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասին հարակից անտառում ԳԱԶ-53 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ԳԱԶ-53 մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լ. Խ.):










