Ռեժիսոր Ժան-Մարկ Վալլեն պատրաստվում է նոր ֆիլմ նկարահանել Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի մասին: Ֆիլմի սցենարիստը Էնթոնի Մակկարտենն է լինելու, պրոդյուսերը՝ Նեյթան Ռոսսը:
Վերջինս մանրամասներ է հայտնել կենսագրական ֆիլմի մասին: Պրոդյուսերն ասել է, որ նախագծում ներգրավված բոլոր մարդիկ The Beatles-ի մեծ երկրպագուներ են և վաղուց են երազել լեգենդար խմբի մասին ֆիլմ նկարահանել:
Սցենարն, ըստ պրոդյուսերի, շատ անկեղծ է ստացվել: Չնայած նրան, որ սյուժեն ստեղծելիս հայտնի երաժիշտների ազգականների օգնությանը չեն դիմել, ֆիլմում ներկայացվել են ճշմարտությանը լիովին համապատասխանող իրադարձություններ՝ Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի կյանքից:










