Տղամարդն առանց պատճառի 314 անգամ իր համար շտապօգնություն է կանչել


Տղամարդն առանց պատճառի 314 անգամ իր համար շտապօգնություն է կանչել
Հոկտեմբեր 28 00:19 2018

73-ամյա Ջոն Հարվին՝ Ուելսից, առանց անհրաժեշտության ավելի քան 300 անգամ շտապօգնություն է կանչել:

5 տարվա ընթացքում տղամարդը 314 անգամ շտապօգնություն է զանգել՝ առանց որեւէ առողջական խնդիր ունենալու: 149 անգամ նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզել են, որ նա ոչ մի խնդիր չունի:

Մի անգամ, օրինակ, տղամարդը, ով ալկոհոլը չարաշահելու հակում ունի, զանգել է շտապօգնություն, ասել, որ սրտի նոպա ունի, սակայն երբ բժիշկները ժամանել են, տեսել են, որ նա նստած վիսկի է խմում:

Դատարանի որոշմամբ տղամարդն իր այս քայլերի համար դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման:

Աղբյուր՝ Բուժ ինֆո

Джон Харви