ՃՏՊ Բագրևանդի փողոցից դեպի Ձորաղբյուր գնացող ավտոճանապարհին


ՃՏՊ Բագրևանդի փողոցից դեպի Ձորաղբյուր գնացող ավտոճանապարհին
Հոկտեմբեր 27 23:26 2018

Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բագրևանդի փողոցից դեպի Ձորաղբյուր գնացող ավտոճանապարհին՝ «Ռոյալ» ռեստորանի մոտ, քաղաքացին ընկել է մոտոցիկլետից. անհրաժեշտ է օգնություն:

Հետադարձ զանգով պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ մոտոցիկլետը հարվածել է ավտոմեքենային:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են GAZ-53 մակնիշի (վարորդը` Վ. Շ.) ավտոմեքենան և մոտոցիկլետը (վարորդը՝ Ա. Ղ.):  Ա. Ղ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: