Աբովյան–Մոսկովյան խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է


Աբովյան–Մոսկովյան խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է
Հոկտեմբեր 26 12:47 2018

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 09:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra» (վարորդը՝ Հ. Բ.) և «Mercedes C180» մակնիշերի (վարորդը՝ Ա. Փ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղափոխել են հիվանդանոց:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: