Խոշոր ավտովթար Կարբիի ձորում. 26-ամյա վարորդը խնձորով բարձված բեռնատարով 250 մետր գահավիժել է ձորը. կա վիրավոր


Խոշոր ավտովթար Կարբիի ձորում. 26-ամյա վարորդը խնձորով բարձված բեռնատարով 250 մետր գահավիժել է ձորը. կա վիրավոր
Հոկտեմբեր 24 17:58 2018

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ապարան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Սամվել Մկրտչյանը իր վարած ГАЗ 5312 մակնիշի 32 ԼՕ 495 համարանիշի ավտոմեքենայով Կարբի գյուղից դեպի «Դեմեր» կոչվող այգիներ տանող ոլորանապտույտ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գահավիժել ձորը, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։  Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան բարձված է եղել խնձորով, իսկ մեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։