Հոկտեմբերի 24-ին, ժամը 13:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 114 դպրոցի մոտակայքում գտնվող շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի շենքերից մեկի պատշգամբից










