Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստի ժամանակ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց դատարանին՝ վարույթն իրականացնող մարմնից պահանջել տուժող Դավիթ Սիմոնյանի հագուստները՝որպես իրեղեն ապացույց:
Ըստ պաշտպանի՝ այդ հագուստները պետք է ճանաչվեն իրեղեն ապացույց, ինչպես որ ճանաչվել է զենքը, որով նշվում է, թե կրակոց է արձակվել։
«Քրեական գործը ոչնչացված է և տվյալներ չկան քրեկան գործով առարկաների վերաբերյալ»,աասաց դատախազ Աբգար Առաքելյանը:
Նշենք, որ պաշտպան Երեմ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ 2007 թ. հարուցված քրեական գործի նյութերը ոչնչացված են, և որ հնարավոր չէ պարզել, արդյո՞ք տուժողի դիմումում նշված հանգամանքները, որի հիման վրա վերաբացվել է գործը, նոր երեւան եկած հանգամանքներ են, թե՝ ոչ։
Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը պնդեց, որ շարունակում է բացարկ հայտնել մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանին, քանի որ նա չի կարող օբյեկտիվ լինել. այս գործով ունի կանխակալ վերաբերմունք: Դատարանը մերժեց այս միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը կկայանանոյեմբերի 21-ին: