Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարեւելյան հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: