Հայկ Սարգսյանի գործով բերման կենթարկեն «Կենտրոնի Կյաժին»


Հայկ Սարգսյանի գործով բերման կենթարկեն «Կենտրոնի Կյաժին»
Հոկտեմբեր 23 18:00 2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  ընթանում է  Ալեքսանդր Սարգսյանի որդու` Հայկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական առաջին նիստը:
 

Նիստը դեռ չսկսած՝ ընդմիջվեց, քանի որ տուժող կողմը նիստին ներկա չէր: Դատարանը ընդմիջում հայտարարեց,սակայն տուժող կողմն այդպես էլ չներկայացավ և նիստը շարունակվեց առանց նրա:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով տուժող, «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը հաջորդ դատական նիստին բերման կենթարկվի։ Նման որոշում այսօր՝ հոկտեմբերի 23–ին, կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ըստ դատարանի՝ տուժողը պատշաճ ծանուցվել էր այսօրվա դատական նիստի տեղի և վայրի մասին, սակայն չի ներկայացել դատարան, ինչի պայմաններում նրան պետք է բերման ենթարկել։