Հայտնաբերվել է 55 տարեկան տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ


Հայտնաբերվել է 55 տարեկան տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ
Հոկտեմբեր 22 15:53 2018

Հոկտեմբերի 20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աբովյան 26բ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է տուժողի ինքնությունը, ով 55 տարեկան է՝ հաշվառված Երեւան քաղաքում:

Դիակի դատաբժշկական փորձաքննության իրականացման շրջանակներում պարզվել է, որ մահվան նախնական պատճառ է հանդիսացել «գանգուղեղային փակ վնասվածքը»:

Դեպքի առթիվ 21.10.2018թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: