Մեծ Բրիտանիայի բնակչուհի Միզա Կոկլին դեպերսիայի հետեւանքով սկսել է քնել օրական 22 ժամ: Ինչպես գրում է The Mirror-ը, երկու տարի անց կինը հասկացել է, որ հագուստի 42 չափսից հասել է 56-ի ու կշռում է 117 կիլոգրամ:
Միզան ասում է, որ իր խնդիրները սկսվել են 2009 թվականին, երբ հայրը մահացել է ավիավթարի հետեւանքով: Նա նախ սկսել է ամբողջ օրն աշխատել, իսկ 2010-ին օրգանիզմը թուլացել է, կինը հիվանդացել է կարմրուկով, մենինգիտով եւ մոնոնուկլեոզով:
Հիվանդություններից հետո կինն ավելի է թուլացել, եւ սկսել է շատ քնել: Արդյունքում նրա քաշը սկսել է ավելանալ:
«Մի քիչ շարժվում էի, անմիջապես հոգնում ու քնում էի: Նույնիսկ ուտելու ուժ չունեի»,- պատմել է նա:
Երբ 2 տարի անց կինը մի փոքր ուժ է հավաքել, հասկացել է, որ չափազանց գիրացել է եւ իրեն հետեւելու ժամանակն է:
Այսօր կինը կշռում է 66 կիլոգրամ եւ օգնում է նրանց, ովքեր տառապում են ճարպակալումից:


Աղբյուր՝ Բուժ ինֆո











