Երևանի քաղաքապետարանի առողջապահական բաժնի ղեկավար Կամսար Բաբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
Հարգելի համաքաղաքացիներ...
Տեղեկացնում եմ, որ հաշվի առնելով այն, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի օրերին շտապբուժօգնության ծառայությունը աշխատելու է ծանրաբերռնված գրաֆիկով, ուստի՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում սույն թվականի հոկտեմբերի 11-ին և 12-ին ժամը 10:00-15:00 սահմանվել է հերթապահություն:
Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել Ձեր տարածքային կամ մոտակա ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություն:
Եղեք առողջ...