Երեկ երեկոյան մեզնից հեռացավ հերոս Արայիկ Խանդոյանը. մարդ, ով անձնվիրաբար պայքարում էր մեր հայրենիքի ազատագրման, անկախացման եւ բռնակալական համակարգից ազատման համար: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Կորուստն անդառանալի է, ցավն անչափ խորը: Հետաքրքիր զուգադիպությամբ հենց այսօր առավոտյան Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստն էր: Նիստը վարողն իր լայն ժպիտը չէր կարողանում զսպել ու չնշմարվեց անգամ, որ այսօր մենք ահռելի սուգ ունենք:
Ի հիշատակ Արայիկ Խանդոյանի չհայտարարվեց անգամ լռության րոպե: Հայրենասիրությունն այստեղ արդեն ընկրկեց ու տեղը զիջեց այն իրողությանը, որում այլեւս ապրելու ենք…
Խոնարհում քեզ, մեր ՀԵՐՈՍ, հիշատակդ վառ կպահենք, անկախ ամեն ինչից»: