Բակո Սահակյանը Վալանս քաղաքապետի հետ քննարկել է Ստեփանակերտի եւ Վալանսի միջեւ կապերի զարգացումը


Բակո Սահակյանը Վալանս քաղաքապետի հետ քննարկել է Ստեփանակերտի եւ Վալանսի միջեւ կապերի զարգացումը
Հոկտեմբեր 10 14:20 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորությամբ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից   հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են քույր քաղաքների համաձայնության շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի եւ Վալանսի միջեւ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով՝ ընդգծելով, որ Արցախը կարեւորում է Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ փոխգործակցության ընդլայնումը եւ խորացումը: