Լարված իրավիճակ նկարիչների միությունում


Լարված իրավիճակ նկարիչների միությունում
Հոկտեմբեր 10 11:57 2018

Երեկ լարված իրավիճակ է եղել նկարիչների միությունում և անգամ ոստիկանությունն է մեկնել դեպքի վայր։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգել է նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը՝ նշելով, որ փորձում են կոտրել իր աշխատասենյակի դուռը, գումար պահանջում, սպառնում:

Տեղում ոստիկանները պարզել են, որ միության նախագահի աշխատասենյակի մուտքի դռան փականը կոտրվել է, և նշանակել են դատաապրանքագիտական փորձաքննություն։

«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ վիճաբանող մյուս կողմը Կարեն Ղազարյանն է. առավոտյան նրանց հեռախոսազրույցը չի ստացվել, իսկ որոշ ժամանակ անց արդեն այն շարունակվել է աշխատավայրում։

Նշենք, որ միությունում տարբեր հարցերով լարված իրավիճակն արդեն ունի երկար պատմություն։ Մեր տեղեկություններով մի խումբ նկարիչներ նաեւ հաղորդում են ներկայացրել Կարեն Աղամյանի դեմ՝ նրան մեղադրելով տարիներ առաջ՝ 2000-ականների սկզբներին ի Աբովյան 16 հասցեում գտնվող 1165,8 քմ մակերեսով ցուցասրահների մասնաշենքը նվիրատվությւան պայմանագրով, առանց համագումարի հաստատման, այլ անձի հանձնելու մեջ։

Աղբյուր` Փաստինֆո