Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մնացականյանը քիչ առաջ բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունն ու որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել գործարար Սամվել Մայրապետյանին։
Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մայրապետյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։ Նշենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար։