Հայաստանի,Վրաստանի,Իտալիայի և Իսպանիայի երիտասարդները ամփոփեցին ձեռներեցության ոլորտում իրենց ձեռքբերումները


Հայաստանի,Վրաստանի,Իտալիայի և Իսպանիայի երիտասարդները ամփոփեցին ձեռներեցության ոլորտում իրենց ձեռքբերումները
Հոկտեմբեր 9 09:36 2018

Հոկտեմբերի 5-7 ,2018 Թբիլիսսիում տեղի ունեցավ “Երիտասարդ Ձեռներեցներ” խորագրով միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսը արդեն իսկ մեկ տարի շարունակվող “Երազիր,Հավատա,Իրագործիր” ծրագրի ամփոփիչ միջոցառումն էր, որի մեկնարկը տեղի էր ունեցել 2018թ. փետրվարին Երևանում: Ծրագրի հիմնական նպատակն էր , որպես թիրախային ոլորտ ընտրելով զբոսաշրջությունը՝ խթանել ձեռներեցությունը երիտասարդների շրջանում: Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարվորություն ունեցան մասնակցել վերապատրաստման դասընթացին Իտալիայում,ձեռներեցության համաժողովին Իսպանիայում և զարգացրեցին իրենց հմտությունները և գիտելիքները ձեռներեցության ոլորտում:

Թբիլիսիում տեղի ունեցած կոնֆերանսի ընթացքում մասնակիցները ամփոփեցին և ներկայացրեցին իրենց բիզնես ծրագրերը: Ծրագրի ընթացքում մշակվել էր նաև Ձեռներեցության ուղեցույց, որը ներկայացվեց մասնակիցներին և կոնֆերանսի հյուրերին:

Ծրագիրը համաֆինանսավորվում էր Եվրոպական Միության Էրասմուս+ ծրագրի շրջանակներում և իրականացվում էր Երիտասարդների Փոխանակում և Համագործակցություն երիտասարդական կազմակերպության կողմից վրացական,իտալական և իսպանակն երիտասարադական կազմակերպությունների հետ համատեղ: