ՃՏՊ Ա. Ավետիսյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում. կա տուժած


ՃՏՊ Ա. Ավետիսյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում. կա տուժած
Հոկտեմբեր 7 00:28 2018

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Ավետիսյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարնրի օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:  

Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ա., 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բախվել ճաղավանդակին:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ս. Ա.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: