Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Մաքսիմ Առաքելյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 53 ՏԼ 897 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի խաչմերուկում բախվել է Անդրանիկ փողոցի բնակիչ՝ 52-ամյա Արմեն Աղաջանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 45 ՕZ 777 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել է Մ. Օհանյան փողոցի բնակիչ՝ 54-ամյա Ստյոպա Հովհաննիսյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 35 TM 339 համարանիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը։
Բախման հետևանքով ВАЗ 21010-ն էլ բախվել է Ագարակ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Գրիշա Սարգսյանի վարած Daewoo մակնիշի 243 AԼ 61 համարանիշի ավտոմեենային։ Վթարի հետևանքով Ա. Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Մ. Առաքելյանի ինքնազգացողության կտրուկ վատանալը։










