Ողբերգական դեպք Երևանի կենտրոնում. կեղծ ահազանգը դարձել է 23-ամյա մոտոցիկլավարի մահվան պատճառ


Ողբերգական դեպք Երևանի կենտրոնում. կեղծ ահազանգը դարձել է 23-ամյա մոտոցիկլավարի մահվան պատճառ
Հոկտեմբեր 5 10:33 2018

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 46-ամյա Արշակ Ավշարյանի վարած Isuzu մակնիշի 336 VV 01 համարանիշի և Երևան քաղաքի Նար Դոսի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Լեոնիկ Հերքոյանի վարած «Բաբաջ» AG 007 մակնիշի մոտոցիկլը, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ 

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ հետաքննիչները, հիվանդանոցից տեղեկություն ստացվեց, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է, որից հետո Մ. Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավշարյանն աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատում, և փրկարարները մեկնում էին կանչով դեպքի վայր և միացված են եղել լուսաձայնային ազդանշանները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ 2-3 ահազանգեր են ստացել փրկարարները կեղծ հրդեհների վերաբերյալ։