Արմեն Գրիգորյանի հոր մահվան հանգամանքները պարզվում են


Արմեն Գրիգորյանի հոր մահվան հանգամանքները պարզվում են
Հոկտեմբեր 3 15:30 2018

Տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան սեփական տան բակում կախված են գտել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հոր մարմինը:

Արցախի ոստիկանությունից  տեղեկացրեցին, որ երեկ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ դիակ կա տան բակում: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Այժմ ստուգումներ են իրականացվում՝ Գրիգորյանի հոր մահվան հանգամանքները պարզելու համար:

Հիշեցնենք, որ երեկոյան ժամը 19:00 սահմաններում նա տանից դուրս է եկել, իսկ արդեն 22:00-ի սահմաններում տան անդամները գտել են նրա դին՝ բակում թթենուց կախված: