Ինչպես արդեն հայտնի է՝ ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություն է ( ՀՀԿ, ՀՅԴ, ՀՎԿ, ՀԿԿ, «Ազատ դեմոկրատներ»), 4-ը՝ դաշինք («Ծառուկյան», «ԵԼՔ», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»): Երեկ՝ մարտի 5-ին, պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:
Armday.am-ը շարունակում է ներկայացնել թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածուներին: Նշենք, որ այս ընտրատարածքում ընրտողների թիվը 198.537 է:
Այս անգամ ներկայացնում ենք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքi ռեյտինգային թեկնածուներին, որոնք 9-ն են: Այս ընտրատարածքում դաշինքի անդամ առաջադրվել է ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանը: Դաշինքը առաջադրել է նաև Թեկնածուներ՝ Սամվել Հակոբյանին, Սմբատ Հակոբյանին, Անահիտ Մխիթարյանին, Գառնիկ Ստեփանյանին, Թերեզա Սարգսյանին, Մարգարիտա Ղազարյանին, Աշոտ Պողոսյանին, Սուսաննա Գևորգյանին, ովքեր գործաղուրկ են:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 00:00-ին, մեկնարկել է ԱԺ առաջիկա ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:
Ըստ ոստիկանության տվյալների՝ ընտրելու իրավունք ունի 2 մլն 564 հազար 334 մարդ:
Մարտի 5-ին մեկնարկող քարոզարշավը կտևի 26 օր: