Ո՞վքեր են թիվ 1 ընտրատարածքում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ռեյտինգային թեկնածուները


Ո՞վքեր են թիվ 1 ընտրատարածքում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ռեյտինգային թեկնածուները
Մարտ 6 17:26 2017

Ինչպես արդեն հայտնի է՝ ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություն է ( ՀՀԿ, ՀՅԴ, ՀՎԿ, ՀԿԿ, «Ազատ դեմոկրատներ»), 4-ը՝ դաշինք («Ծառուկյան», «ԵԼՔ», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»): Երեկ՝ մարտի 5-ին, պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:

Armday.am-ը շարունակում է ներկայացնել թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածուներին:

Անդրադառնալով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին, նկատենք, որ դաշինքը տվյալ ընտրատարածքում առաջադրել է արվեստի ներկայացուցիչների՝ ջութակահար Նարեկ Սարգսյանին և «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանին: Ցուցակում տեղ են գտել նաև գործազուրկ թեկնածուներ Կարինե Հաբեթյանը և Նարինե Հովհաննիսյանը: ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը ևս ներկայացված է թիվ 1 ընտրատարածքում:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 00:00-ին, մեկնարկել է ԱԺ առաջիկա ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:

Ըստ ոստիկանության տվյալների՝ ընտրելու իրավունք ունի 2 մլն 564 հազար 334 մարդ:
Մարտի 5-ին մեկնարկող քարոզարշավը կտևի 26 օր: