Երևանի Գայի պողոտայի շենքերից մեկում 39-ամյա քաղաքացին վնասել է երակները


Երևանի Գայի պողոտայի շենքերից մեկում 39-ամյա քաղաքացին վնասել է երակները
Սեպտեմբեր 29 15:05 2018

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 08:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի շենքերից մեկում քաղաքացին վնասել է երակները. անհրաժեշտ է օգնություն:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Կ. Ա.-ն (1979 թ.) վնասել է երակները, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը՝ համապատասխան հոգեբանական աջակցություն: