Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի, գրում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նախորդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի հանդամասերից մեկում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ռուստամ Մանուկյանը ծեծի է ենթարկել իր կնոջը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Օվսաննա Գրիգորյանին և 1 տարեկան որդուն՝ Արման Գրիգորյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երեխան մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ռ. Մանուկյանին հայտնաբերելու ուղղությամբ։










