Ավտովթար՝ Երևանի Բաղրամյան պողոտայում. վարորդներից մեկը հոսպիտալացվել է


Ավտովթար՝ Երևանի Բաղրամյան պողոտայում. վարորդներից մեկը հոսպիտալացվել է
Սեպտեմբեր 29 10:13 2018

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 02:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E350» (վարորդը՝ Ս. Ռ., 1956 թ.) և «Mitsubishi Pajero Io» մակնիշերի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

 

Փրկարարները «Mitsubishi Pajero Io» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: