Վրաերթ՝ Բյուրեղավանի գերեզմանատան ճանապարհին. 76-ամյա տղամարդ է մահացել


Վրաերթ՝ Բյուրեղավանի գերեզմանատան ճանապարհին. 76-ամյա տղամարդ է մահացել
Սեպտեմբեր 28 14:27 2018

Սեպտեմբերի 26-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան ճանապարհին վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: 

Նույն օրը, ժամը 21.45-ին, տղամարդը՝ 1942 թ. ծնված Գրիգոր Գրիգորյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: