Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակա անտառում նախօրեին բռնկված հրդեհը մեկուսացվել է:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, սեպտեմբեր 27-ին, ժամը 11:46-ին տեղեկություն է հաղորդվել, որ նկատվել են հրդեհի նոր օջախներ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:24-ին: Սահմանվել է հերթապահություն (մեկ մարտական հաշվարկ):










