Հրդեհ Մեղրաձոր գյուղի վերջնամասում


Հրդեհ Մեղրաձոր գյուղի վերջնամասում
Սեպտեմբեր 23 09:07 2018

Սեպտեմբերի 23-ին, ժամը 00:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհին հարակից՝ Մեղրաձոր գյուղի վերջնամասում, այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:35-ին, մարվել 02:08-ին: Այրվել է մոտ 96 քմ չբնակեցած փայտե տնակ: