Ռիհանան դարձել է Բարբադոսի դեսպան


Ռիհանան դարձել է Բարբադոսի դեսպան
Սեպտեմբեր 21 22:40 2018

Երգչուհի Ռիհանան նշանակվել է Բարբադոսի արտակարգ և լիազոր դեսպան՝ գրում է CNN-ը։

 

Ռիհանան, ով նաև նկարահանվում է ֆիլմում և գլխավորում է Fenty բրենդը, Բարբադոսի իշխանությունների համապատասխան հանձնարարականից հետո կզբաղվի կրթության, զբոսաշրջության և ներդրումների հարցերով։

 

 

 

Երգչուհին արդեն մի անգամ՝ 2008թ․, ստանձնել է Բարբադոսի մշակույթի դեսպանի պաշտոնը։ Այժմ նա կարող է գործել իր երկրի անունից՝ ներկայացնելով այն այլ երկրներում։