Լոռու մարզում 26-ամյա երիտասարդ է սպանվել, կան վիրավորներ։ Այդ մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 2:50-ին, «Սպիտակ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել,որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սպիտակի տարածաշրջանի գիշերային ակումբներից մեկը, սակայն մինչ դեպքի վայր հասնելը որովայնի շրջանում վնասվածքներ ստացած տղամարդը մահացել է:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 2:00-ի սահմաններում, գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հարվածել են 1992-ին ծնված Է.Ս.-ի որովայնի շրջանին, ինչից ստացած վնասվածքների հետևանքով նա մահացել է: Վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել այլ քաղաքացիներ ևս։
Ոստիկանները պարզել են դանակահարողի ինքնությունը, նա բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել:










