Ավտովթար Արտաշատ քաղաքում. կա տուժած


Ավտովթար Արտաշատ քաղաքում. կա տուժած
Սեպտեմբեր 11 10:20 2018

Սեպտեմբերի 11-ին, ժամը 08:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտ ՃՏՊ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ Օգոստոս 23 փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes» (վարորդը Ա. Հ., 1988 թ.) և «ՎԱԶ 2106» մակնիշերի (վարորդը՝ Է. Ե., 1983 թ.) ավտոմեքենաները: 

Փրկարարներն Ա. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը տեղափոխվել է «Արտաշատի ԲԿ», որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: