Սեպտեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 01:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բախվել են Զորավան գյուղի բնակիչ, 24-ամյա Դանիել Թադևոսյանի վարած Honda մակնիշի 34 ՏD 568 համարանիշի և Արգել գյուղի բնակիչ, 27-ամյա Սուրեն Ամիրյանի վարած BMW մակնիշի 35 NX 727 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով BMW–ի վարորդ Ս. Ամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










