Ստվերային հորոսկոպ` մութ կողմերի մասին


Ստվերային հորոսկոպ`  մութ կողմերի մասին
Սեպտեմբեր 6 23:35 2018

Շատ քչերին է հայտնի այն մասին, որ կենդանակերպի բոլորին հայտնի նշաններից բացի, գոյություն ունի ևս մեկ հորոսկոպ, որը պատմում է մարդկանց էության մութ կողմերի մասին: Հին ժամանակներում շատ ժողովուրդներ ստվերային հորոսկոպն ընդունում էին ոչ պակաս լրջությամբ, քան կենդանակերպայինը: Այս 2 հորոսկոպները լրացնում են իրար:

Կենտավրոս (08.01-12.02)

 

Բոլորին հայտնի է, որ Կենտավրոսը կիսամարդ-կիսաձի է: Այս նշանի տակ ծնված մարդկանց մոտ գազանային էությունը միշտ գերակշռում է մարդկայինի վրա: Կենտավրոսի նշանի տակ ծնվածները հազվադեպ են կարողանում վերահսկել նախանձը, սեռական ցանկությունը, կատաղությունը, ինչպես նաև վախը: Անկախ անձնավորություններ են, դրա համար հաճախ նրանց բոլոր գործողություններին վերահսկում են էմոցիաները, այլ ոչ թե՝ բանականության ձայնը:

Հարպիա (13.02 – 18.03)

 

Դիցաբանության մեջ Հարպիան նկարագրվում է՝ որպես թևավոր էակ: Այս արարածի ճանկերը մահաբեր են: Հարպիան հանդիսանում է վրիժառության խորհրդանիշ: Այս նշանի տակ ծնված մարդուն հեշտ չէ ներել իրեն վիրավորողին: Նախանձը և դժգոհությունը կարող են նրա մեջ ապրել երկար ժամանակ: Եթե մարդ-հարպիայի թշնամիները պարտվում են, կամ նրանց հետևում է դժբախտությունը, ապա այս նշանի մարդիկ բավարարվածություն են զգում:

Պեգաս (19.03 – 24.04)

 

Պեգասը դիցաբանության մեջ հանդիպում է թևավոր ձիու տեսքով: Պեգասի նշանի տակ ծնված մարդն իրեն բարձր է դասում բոլորից և սավառնում է օդում: Բայց հաճախ՝ միայն իր պատկերացումներում: Մարդ-պեգասները հպարտ են: Հաստատ համոզված են, որ իրենք ստեղծված են մեծ նպատակի և լավագույն ճակատագրի համար, այլ ոչ նրա, ինչ իրենց է բաժին հասել: Միատոն աշխատանքը կարող է նրանց խելագարեցնել: Ռոմանտիզմը նրանց համար օտար է և անհասկանալի: Դա հանգեցնում է մեկ բանի. նրանցից չի հեռանում այն միտքը, որ ամեն ինչ անպայման պետք է ավելի լավ լինի, քան կա տվյալ պահին:

Կերբերոս (25.04 – 30.05)

 

Շատերին է հայտնի, որ Կերբերոսը երեքգլխանի շուն է, որը պահպանում է մեռյալների թագավորության մուտքը: Կերբերոսը գերազանց խորհրդանշում է այդ նշանի տակ ծնված մարդկանց: Շատ չար և ագրեսիվ անձնավորություններ են: Պատրաստ են պատառոտել իրենց վիրավորողներին: Եթե մարդ-կերբերոսներն ազատություն չեն տալիս իրենց կատաղությանը, ապա նրանց մոտ դեպրեսիա է սկսվում: Նրանք ապրում են անընդհատ սթրեսի մեջ:

Սատիր (31.05 – 03.07)

 

Այս մարդկանց առաջնորդում է ոչ այլ ինչ, քան սեքսը: Նրանց համար ուրիշ ոչինչ գոյություն չունի, և սեքսը կառավարում է նրանց: Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք այդ մասին գիտեն և չեն թաքցնում: Սատիրի նշանի տակ ծնված կանայք հաճախ քանդում են ուրիշների ընտանիքները: Տղամարդ-սատիրներն ամոթ չունեցող կնամոլներ են: Այնտեղ, որտեղ նրանք են, միշտ լինում են քանդված ընտանիքներ և կոտրված սրտեր: Մարդ-սատիրներին ուղղակի անհրաժեշտ է այսպիսի կյանք վարել և անպայման բավարարել ցանկությունները: Հակառակ դեպքում՝ նրանք դառնում են սեռապես մտահոգ և ծայրահեղ վտանգավոր:

Սիրենա (04.07 – 10.08)

 

Դիցաբանության մեջ Սիրենան հայտնի է, որպես ծովային հավերժահարս, ով տիրապետում է նավերին հրապուրող քաղցր ձայնի: Եվ շատ նավեր քաղցրաձայն ջրահարսներին փնտրելիս փշրվում էին` ժայռերին զարնվելով: Այս նշանի տակ ծնված մարդիկ նպատակներին հասնելու համար միացնում են իրենց հմայքի 100 տոկոսը, և նրանց համար կարևոր չէ, թե դա ինչպես կանդրադառնա շրջապատի վրա: Կին-սիրենաները՝ որպես կանոն, շիկահեր են: Նրանց կարծեցյալ անօգնականությունը թույլ է տալիս գերազանց խաղալ տղամարդկանց հետ: Պետք է նշել, որ տղամարդիկ էլ ներկայանում են՝ որպես միամիտ պատանիներ:

Արծվառյուծ (11.08 – 15.09)

 

Այս արարածը կիսաարծիվ-կիսաառյուծ է, ով տիրապետում է մեծ ուժի: Վայրագությամբ և ռազմատենչությամբ նրա հետ ոչ ոք չի կարող հավասարվել: Այս խորհրդանիշը ճշտությամբ բնութագրում է այն մարդկանց, ովքեր ծնվել են այս նշանի տակ: Ուղնուծուծով ֆանատիկոսներ են: Այն, ինչին նրանք հավատում են, կպաշտպանեն ակտիվ և ռադիկալ գործողություններով: Հին դարերում Արծվառյուծի նշանի տակ ծնված մարդիկ ներքաշված էին լինում տարբեր կուլուարային խաղերի մեջ, որոնց արդյունքը միշտ լինում էր գաղափարական մոտիվներով մահապատիժը:

Քիմեռ (16.09 – 22.10)

 

Քիմեռը բազմաթիվ դեմքեր ունեցող դիցաբանական արարած է: Որպես կանոն՝ գերադասում է ներկայանալ Օձ-Այծ-Առյուծ կերպարով: Այս նշանի տակ ծնված մարդիկ երեսպաշտ են: Կախված իրավիճակից՝ փոխում են դիմակները:

Սֆինքս (23.10 – 30.11)

 

Մարդ-սֆինքսներն օժտված են սառը հաշվենկատությամբ և արտասովոր խորամանկությամբ: Միշտ աշխատում են ուրիշներից ավելի խորամանկ լինել: Հարկավոր է նշել, որ դա նրանց մոտ ստացվում է առանց դժվարության: Նրանք կախված են նյութական բարիքներից, դրա համար, եթե Սֆինքսին հաջողվում է գումար տնտեսել, նա շատ երջանիկ է լինում:

Մինոտավրոս (01.12 – 07.01)

 

Այս արարածը ցլի գլխով մարդ է: Մինոտավրոսի նշանի տակ ծնված մարդիկ իրենց գազանային էության ստրուկն են: Նրանք երբեք չեն կարող առաջատարներ դառնալ: Նրանց ճակատագիրը հոտի մաս լինելն է: Մինոտավրոսներն ընդունակ չեն կարևոր որոշումներ կայացնել, նրանց համար շատ ավելի հեշտ է անել այն, ինչ ուրիշներն են ասում: Նրանք հեշտությամբ ենթարկվում են ուրիշի կամքին, բայց միայն այն դեպքում, եթե այն չի հակասում իրենց առաջնային կենդանական բնազդին:



loading...