2018-2019 ուստարվանից «ազգային երգ ու պար» առարկան, որն արդեն 4 տարի է, ինչ ներառված է դպրոցական ծրագրում, կդասավանդվի ՀՀ ավելի քանի 250 դպրոցներում:
«Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամից հայտնում են, որ այս նպատակով ողջ ամառվա ընթացքում «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամն իրականացրել է «ազգային երգ ու պար» առարկայի ուսուցիչների վերապատրաստում, որին մասնակցել են թվով 174 ուսուցիչ։
Օգոստոսի 31-ին՝ ժամը 18:00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա «ազգային երգ ու պար» առարկայից վերապատրաստված ուսուցիչների հաշվետու համերգն ու վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Արարողությանը ներկա կլինեն ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության ներկայացուցիչներ: