Վրաերթ Հերացի փողոցում. 38-ամյա տղամարդն ու 29-ամյա կինը տեղափոխվել են հիվանդանոց


Վրաերթ Հերացի փողոցում. 38-ամյա տղամարդն ու 29-ամյա կինը տեղափոխվել են հիվանդանոց
Օգոստոս 8 16:06 2018

Երեւանի Հերացի փողոցում երեկ՝ օգոստոսի 7-ին, վրաերթի է ենթարկվել 2 անձ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին, ժամը 10.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հերացու փողոցում վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու եւ 29-ամյա կնոջ: Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։