Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատությունները և իրավունքներն արժեք չունեն․ Աբրահամյան


Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատությունները և իրավունքներն արժեք չունեն․ Աբրահամյան
Նոյեմբեր 14 10:39 2026

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Երբ քննարկվում են Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի ապօրինի ազատազրկման և կալանավայրում մահանալու հանգամանքները, բոլորի համար էլ ակնհայտ է, որ նա կալանավորված Հայաստանի և այստեղ հաստատված ռեժիմի զոհն է:

Սակայն իշխանության հանցագործությունների շղթան սրանով չի ավարտվել, որովհետև անբարոյական արշավը Արսեն Գևորգյանի դեմ իշխանական քարոզչամեքենան շարունակում է:

Իշխանությունն իր պատասխանատվությունը սովորության համաձայն ցրելու նպատակով փորձում է դաշտը տարատեսակ անհեթեթություններով լցնել, որոնք դուրս են ոչ միայն օբյեկտիվ իրողություններից, այլև բարոյական նորմերից:

Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»: