Երևանում վրաերթի են ենթարկվել ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակիցները


Երևանում վրաերթի են ենթարկվել ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակիցները
Օգոստոս 8 15:17 2018

Երեկ՝ օգոստոսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 46-ամյա Արամ Վարագյանը Արամի և Սարյան փողոցների խաչմերուկում իր վարած Opel մակնիշի 34 FF 476 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 69-ամյա Սեդա Գևորգյանին և 41-ամյա Արման Բարխուդարյանին, գրում է shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել Նաիրի բժշկական կենտրոն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Ս. Գևորգյանը աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնագետ, իսկ Ա. Բարխուդարյանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր մասնագետ: