Երեկ՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Արգիշտի փողոցի խաչմերուկում՝ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Վահան Պետրոսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 OF 495 համարանիշի և 33-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի 35 RO 274 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ա. Հովհաննիսյանի ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Աստղիկ Մեսրոպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:










