Արցախում դժբախտ պատահարի հետեւանքով պայմանագրային զինծառայող է մահացել


Արցախում դժբախտ պատահարի հետեւանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Օգոստոս 6 10:23 2018

Արցախում դժբախտ պատահարի հետեւանքով պայմանագրային զինծառայող է մահացել:

Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 36-ամյա Արմեն Ռաշիդի Հովակիմյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: