Ավտովթար Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում. կա տուժած


Ավտովթար Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում. կա տուժած
Օգոստոս 4 23:56 2018

Օգոստոսի 4-ին, ժամը 07:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Mercedes E մակնիշի (վարորդը՝ Ս. Ս.) և  Mercedes C մակնիշի (վարորդը՝ Հ. Մ. 1964 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները Mercedes C մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: