Երեկ՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Աղիտուի հոսպիտալից ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ծնկոսկրի բազմաբեկոր բաց կոտրվածք՝ տեղաշարժով, ձախ ծնկահոդի թափանցող պատռած վերք, ձախ սրունքի առաջնամիջային մակերեսի պատռած վերքեր, փափուկ հյուսվածքների հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավոը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, Ստրասբուրգում բնակվող 30-ամյա Շթեյնմեյց Դոմինիկն է։ Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Անգեղակոթ գյուղի մոտակայքում մոտոցիկլով վթարի ենթարկվելու հետևանքով։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 196-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է Շ. Դոմինիկիի վարած Kavasaki մակնիշի 01 ԼԼ 238 համարանիշի մոտոցիկլին, ինչն էլ պատճառ է դարձել, որ Շ. Դոմինիկը վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները։










