Արտակարգ պատահար՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում


Արտակարգ պատահար՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում
Հուլիս 31 11:35 2018

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով նախօրեին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում լուրջ դեպք է եղել։ Մասնավորապես, վերելակը շահագործման ընթացքում պոկվել է և ընկել հորը, ինչի պատճառով մեկ քաղաքացի լուրջ վնասվածքներ է ստացել։

Մենք փորձեցինք լուրը ճշտել բժշկական կենտրոնից, սակայն մեզ պատասխանեցին, որ «իրենց մոտ նման ինցիդենտ չի գրանցվել»։

Նշենք, սակայն, որ մեզ հասած տեղեկություններով՝ բժշկական կենտրոնի ղեկավարությունը անձամբ է խնդրել տուժող կողմին բողոք չներկայացնել աղմուկից զերծ մնալու համար։ Տուժող կողմն էլ պահանջը բավարարել է, և որևէ բողոք ԲԿ-ի հետ կապված իրավապահ մարմիններին չի ներկայացվել։