Ապակիների արտադրամասում պայթյունից տուժած 29-ամյա տղամարդը 4 օր անց մահացել է


Ապակիների արտադրամասում պայթյունից տուժած 29-ամյա տղամարդը 4 օր անց մահացել է
Հուլիս 30 14:58 2018

Երեւանի Այրվածքաբանության գիտական կենտրոնում հուլիսի 29-ին մահացել է 29-ամյա Սասուն Հարությունյանը, ով «մարմնի տարբեր հատվածների 2-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 25-ին Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի թիվ 62 հասցեում գործող ապակիների խանութ-սրահում առաջացած պայթյունի հետեւանքով։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։