Հունաստանում հուլիսի 27-ի ժամը 14:00-ի դրությամբ հրդեհի օջախները վերացված են. ՀՀ դեսպանություն


Հունաստանում հուլիսի 27-ի ժամը 14:00-ի դրությամբ հրդեհի օջախները վերացված են. ՀՀ դեսպանություն
Հուլիս 27 17:50 2018

Հունաստանի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հուլիսի 27-ի ժամը 14:00-ի դրությամբ հրդեհի օջախները վերացված են: Հունաստանում ՀՀ-ի դեսպանատունը տեղեկացնում է, որ, Հունաստանի հրշեջ ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն, կրակի հնարավոր բռնկումերին արագ արձագանքելու համար գործում է շուրջօրյա պարեկային ծառայություն:

Հունաստանում բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թիվը անցել է 80-ը: Իշխանությունները չեն բացառել, որ լայնածավալ հրդեհը կարող է միտումնավոր գործոնի հետևանք լինել: Հունաստանում արդեն տևական ժամանակ բռնկված լայնամասշտաբ հրդեհների հետևանքով հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: