Տղամարդու այրված դի է հայտնաբերվել Արարատի մարզում (տեսանյութ)


Տղամարդու այրված դի է հայտնաբերվել Արարատի մարզում (տեսանյութ)
Հուլիս 27 14:12 2018

Հուլիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ոստիկանության Արտաշատի բաժնի սպասարկման տարածքում։ Դիտակ գյուղի ցորենի արտերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Պարզվել է ինքնությունն ու դեպքի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ 60-ամյա Արտյոմ Մովսիսյանը իր արտի ցորենի մնացորդներն այրել է, ինչի հետևանքով էլ ստացած այրվածքներից մահացել է։ 

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Հանգամանքները պարզվում են։