Գյումրիում «ԿՌԱԶ»-ը բախվել է «ՎԱԶ 2108»-ի. Վերջինը վերածվել է մետաղի ջարդոնի


Գյումրիում «ԿՌԱԶ»-ը բախվել է «ՎԱԶ 2108»-ի. Վերջինը վերածվել է մետաղի ջարդոնի
Հուլիս 26 17:12 2018

Շիրակի մարզում, հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Սայաթ Նովա-Ռուսթավելի փողոցների խաչմերուկում՝ «Արտուշի մոտ» վարսավիրանոցի դիմաց, КРАЗ մակնիշի 510 ՏԼ 45 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կայանված վիճակում գտնվող «ՎԱԶ 2108» մակնիշի 2108 մակնիշի 63 ՍԼ 069 համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ մետաղի ջարդոնի վերածված «ՎԱԶ 2108»-ը դուրս են բերել КРАЗ-ի տակից: 

Նշենք, որ КРАЗ-ը պատկանում է Գյումրիում գործող շինարարական ընկերություններից մեկին։