Երեւանում թալանել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի տունը. հափշտակել են մի քանի մլն դրամի զարդեր


Երեւանում թալանել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի տունը. հափշտակել են մի քանի մլն դրամի զարդեր
Հուլիս 24 10:41 2018

Երեւանում, հուլիսի 23-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել. ժամը 22։30-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչեւ 21։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան դռան փականը բացելու միջոցով ներս են մտել տուն եւ այնտեղից գողացել ոսկյա եւ արծաթյա զարդեր։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, նշված տունը պատկանում է 37-ամյա Սերգեյ Մարաբյանին, ով աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր, գողոնն էլ կազմում է մի քանի միլիոն դրամ։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայր է ժամանել նաեւ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Գեւորգյանը։