30-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Կիեւյան կամրջից. Անցորդները կանխել են


30-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Կիեւյան կամրջից. Անցորդները կանխել են
Հուլիս 21 10:35 2018

Հայաստանի ԱԻՆ-ում հուլիսի 20-ին` ժամը 23:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, 30-ամյա Ժ. Ղ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների ուժերով:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: